Ֆինլանդիայում ավիակարգավարները գործադուլ են սկսել
Ֆինլանդիայի ավիակարգավարները երկուշաբթի գործադուլ են հայտարարել՝ բողոքելով տարածքային թռիչքների կառավարման կենտրոնի վերակազմավորման դեմ, հայտնում է РИА Новости-ն՝ France Presse գործակալությանը հղումով:
Գործադուլի ժամանակ հնարավոր է դադարեցվեն ներքին չվերթները, սակայն միջազգային թռիչքները կշարունակվեն իրականացվել՝ ըստ չվացուցակի:
Արհմիության առաջնորդները դժգոհում են տարածքային կառավարման կենտրոնի տեղափոխումից հելսինկյան օդանավակայան, որը նրանց կարծիքով կհանգեցնի աշխատատեղերի կրճատման:










