Մահացել է Նիդեռլանդների արքայազնը

17:55 • 12.08.13

Նիդեռլանդների արքայազն Յոհան Ֆրիզոն` գործող թագավորի կրտսեր եղբայրը, մահացել է շուրջ մեկուկես տարի շարունակվող կոմայից հետո, հայտնում է BBC-ն:

 

Արքայազն Յոհանը կոմայի մեջ էր հայտնվել Ավստրիայում՝ ձմեռային հանգստավայրում դահուկ քշելու ժամանակ տեղի ունեցած պատահարից հետո:

 

Նա Լոնդոնի հիվանդանոցներից մեկից հայրենիք էր տեղափոխվել մեկ ամիս առաջ, սակայն վիճակը բարդացել էր:
Եղբոր մահվան կապակցությամբ թագավոր Ուիլիեմ-Ալեքսանդրն ու թագուհի Մաքսիման ընդհատել են իրենց հանգիստը Հունաստանում և վերադառնում են հայրենիք:

 

Նախօրեին արքայազնի մահճակալի մոտ իր 45-ամյակն էր անցկացրել նրա կինը: