Ճապոնական վթարային ատոմակայանի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

18:40 • 12.08.13

Ճապոնիայում՝ Ֆուկուսիմա շրջանում, որտեղ գտնվում է վթարային ատոմակայանը, երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ազգային օդերևութաբանական գործակալությանը:

 

Գրանցված երկրաշարժը եղել է 4,8 մագնիտուդ ուժգնության, էպիկենտրոնը գտնվել է օվկիանոսում՝ 20 կմ խորքում:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

 

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի առնվազն 10 աշխատակից ճառագայթման է ենթարկվել: