Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գևորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

13:35 • 12.08.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել երաժշտագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
«Հարգելի պարոն Գյոդակյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեծ է Ձեր՝ անվանի երաժշտագետի և արվեստի վաստակավոր գործչի ավանդը հայ երաժշտության պատմության և տեսության ուսումնասիրության գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական եռանդ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում: