Ինդոնեզիայում շուրջ 2000 մարդ է տարհանվել Ռոկատենդա գործող հրաբխի վտանգավոր գոտուց
Ինդոնեզիայում փրկարարները շուրջ 2000 մարդկանց են տարհանել Պալուե կղզու վտանգավոր գոտուց, որը գտնվում է Ռոկատենդա գործող հրաբխից 3 կմ հեռավորության վրա, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես տեղեկացնում են Ինդոնեզիայի ԶԼՄ-ները, մարդկանց մի մասին նավակներով տեղափոխել են հարևան Ֆլորես կղզի, իսկ մնացած մասը ապաստան է փնտրում տեղի նավահանգստում:
Շաբաթ հրաբխից լավայի և ծխի ժայթքում է տեղի ունեցել: Ժայթքումների հետևանքով 6 բնակիչ է զոհվել:
Ռոկատենդա հրաբուխը ակտիվացել է անցյալ տարվա հոկտեմբերին, նշում է աղբյուրը:










