Հայազգի ռեփեր Jenee-ի մասնակցությամբ ավտովթարի զոհերի թիվը հասել է 3-ի

18:31 • 12.08.13

Մոսկվայի Անդրոպով պողոտայում երկուշաբթի առավոտյան հայազգի ռեփեր Jenee-ի՝ Եվգենի Մելքոնյանի մասնակցությամբ ավտովթարի զոհերի թիվը հասել է 3-ի, հայտնում է Life News-ը։

Ավտովթարի հետևանքով  23-ամյա ռեփերը մահացել է։

 

Աղբյուրին հայտնի է դարձել նաև ավտովթարի հետևանքով տուժած անձանց անունները, որոնց տեղափոխել են մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ: Նրանց թվում է ռեփեր Jenee-ի ընկեր 21-ամյա Գարիկ Կարենի Ավետիսյանը, ում տեղափոխել են Սկլիֆասովսկու անվան հիվանդանոց:

 

Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Բժիշկները վերջինիս վիճակը գնահատում են ծանր, սակայն նշում են, որ նրա գիտակցությունը տեղն է: