Զիմբաբվեի նախագահն առաջարկել է ինքնասպանություն գործել նրանց, ում սրտով չէ իր վերընտրվելը
Զիմբաբվեի վերընտրված նախագահ Ռոբերտ Մուգաբեն երկուշաբթի օրը հայտնել է, որ Արևմուտքն ու իր քաղաքական ընդդիմադիրները կարող են ինքնասպանություն գործել, եթե չեն կարողանում ընդունել իր վերընտրվելու փաստը, հայտնում է CNN-ը:
«Նրանք, ովքեր չեն մարսում պարտությունը, կարող են ինքնասպանություն գործել: Նույնիսկ շները չեն հոտոտի դրանց դիակները», - ասել է 89-ամյա նախագահը:
Հուլիսի 31-ին նա քվեների 61 տոկոսով հաղթել էր վարչապետ Ցվանգիրային, որը վիճարկել էր ընտրության արդյունքները:
Արևմուտքն ու ԱՄՆ-ն այս վերընտրման առիթով իրենց մտահոգությունն էին հայտնել՝ ասելով, որ «Զիմբաբվեն չպետք է դառնա երկրորդ Չիլին»:










