Մարգարիտա Սիմոնյանը դուստր է ունեցել

14:43 • 12.08.13

Հայտնի լրագրող, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նախօրեին դուստր է ունեցել, գրում է Комсомольская правда-ն։

 

«3 կգ 335 գրամ, 49 սմ։ Քնում է, ուտում, լաց լինում, ժպտում, բարևներ փոխանցում։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ կարգին է, նա կողքիս է, իսկ ես ինձ երջանիկ եմ զգում» ,-հաղորդել է երջանիկ մայրիկը։

 

Հարցին, թե ինչո՞ւ է որոշել դստեր անունը Մարիաննա դնել, պատասխանել է. «Պարզապես գեղեցիկ անուն է, ինձ դուր է գալիս»։


Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ աղջիկն իրեն է նման։