Եգիպտոսի նախկին նախագահի կալանքը երկարացվել է 15 օրով

17:59 • 12.08.13

Եգիպտոսի Արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի ազատազրկումը երկարաձգել ևս 15 օրով, հայտնում է France-Presse-ը:

 

Մինչ այդ՝ օգոստոսի 6-ին, 15-ական օր ժամկետով կալանվել էին Մուրսիի երկու օգնականները: Իսկ ինքը՝ տապալված նախագահը, կալանքի տակ է պահվում հուլիսի 3-ից ի վեր, երբ իշխանությունը ստանձնեցին զինվորականները: