Մահացել է պատերազմական հանցանքների համար մեղադրվող գլխավոր նացիստներից մեկը՝ Լասլո Չատարին
Իննսունութ տարեկանում մահացել է հունգարացի Լասլո Չատարին, ով գլխավորում էր Սիմոն Վիզենտալ կենտրոնի (ոչ կառավարական կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, Հոլոքոստի ուսումնասիրմանը)՝ պատերազմական հանցագործների ցուցակը, հաղորդում է France-Presse-ը:
Առաջիկա ամիսներին պետք է սկսվեր նրա դեմ դատը։ Չատարին մեղադրվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ներկայիս Սլովակիայի տարածքում գտնվող մի քաղաքից հազարավոր հրեաների մահվան ճամբարներ տեղափոխմանն ակտիվորեն մասնակցելու համար:
1948 թվականին նա փախել է Կանադա, որտեղ ապրել և աշխատել է որպես արտ-դիլեր, սակայն 1990 թվականին նրան զրկել են քաղաքացիությունից, և նա վերադարձել է Հունգարիա։










