Մոսկվայում ավտովթարի հետևանքով մահացել է հայազգի ռեփեր Jenee-ն (տեսանյութ)

14:36 • 12.08.13

Մոսկվայի Անդրոպով պողոտայում երկուշաբթի առավոտյան ժամը 6-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է հայտնի երգիչ Տիմատիի հետ աշխատող երաժիշտ, 23-ամյա Եվգենի Մելքոնյանը, որը հայտնի է որպես ռեփեր Jenee, հայտնում է Life News-ը։

 

Jenee-ն նկարահանվել է Տիմատիի «Давай, до свиданья» տեսահոլովակում։ Բախման զոհն է դարձել 8 մարդ, որոնք գտնվել են 2 մեքենաներում։

 

«Ըստ նախնական տվյալների՝ BMW X5 մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է Ford ավտոմեքենային։ Երկու մեքենաների վարորդները տեղում մահացել են»,- հայտնել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

 

BMW-ի վարորդը, ականատեսների վկայությամբ, ընթացել է 130 կմ/ժ արագությամբ, ինչն ավելի ուշ հաստատել են տեսախցիկների ձայնագրությունները։ Եվս 6 ուղևոր գտնվում է ծանր վիճակում, նրանք տեղափոխվել են Մոսկվայի տարբեր հիվանդանոցներ։

 

BMW X5-ի ղեկին գտնվել է հենց ռեփեր Jenee-ին։