Գավառում վրաերթի են ենթարկել 65-70 տարեկան տղամարդու, որը մահացել է

11:07 • 12.08.13

Ոստիկանության Գավառի բաժնում օգոստոսի 11-ին՝ ժամը 00.20-ին, հաղորդում է ստացվել, որ Սարուխան գյուղի սկզբնամասում տղամարդու դիակ կա, այս մասին տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:


Մեկնած օպերատիվ խումբը Սարուխան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել է մոտ 65-70 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` ճակատային մասում ջնջխված վնասվածքներով:


Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Սարուխան գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:


Վարորդը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:


Կատարվում է քննություն: