Սնոուդենը դավաճան չէ. ԿՀՎ նախկին ղեկավար

08:41 • 12.08.13

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար, գեներալ Մայքլ Հայդենը հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դավաճան չէ, նրան ավելի շատ կարելի է դասալիք համարել։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նա բացասական պատասխան է տվել լրագրողի այն հարցին, թե արդյոք Սնոուդենը դիմակազերծող էր, որի գործունեությունն ամերիկյան ժողովրդին օգուտ տվեց։
 

«Նա դասալիք է»,-ասել է ԿՀՎ նախկին ղեկավարը։ Նա նաև ընդգծել է, որ Սնոուդենին դավաճան չի համարում։
 

«Դավաճան հասկացությունը Սահմանադրության մեջ ճշգրիտ բնորոշում ունի, ինձ թվում է՝ նա ավելի շատ «դասալիք» բառին է համապատասխանում»,-ասել է Հեյդենը։

 

Նա Սնոուդենի կողմից գաղտնի տեղեկատվության բացահայտումը բնական աղետի հետ է համեմատել, ինչպիսին, օրինակ, «Քեթրին» փոթորիկն էր։ Նրա խոսքով՝ այդ աղետից հետո, վերջին հաշվով, կառուցվեցին ավելի մշտական, կայուն պատնեշներ, ինչը դրական արդյունք կարելի է համարել։ «Սակայն, չնայած դրան, «Քեթրինը» մեզ ավելի շատ վնաս հասցրեց»,-ասել է նա։