Թունիսի օդուժը ավիահարվածներ է հասցրել Ալժիրի հետ սահմանին
Թունիսի օդուժի ինքնաթիռները երկուշաբթի ավիահարվածներ են հասցրել արմատական իսլամիստական խմբավորումների զինյալների դիրքերի ուղղությամբ՝ Ալժիրի հետ սահմանի մոտակայքում, հայտում է INTERFAX.RU-ը՝ վկայակոչելով Թունիսի զինվորական հրամանատարությանը:
Սպանված և վիրավորված զինյալների թվի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Գործողությունները տեղի են ունեցել այն տարածաշրջանում, որտեղ, ենթադրաբար, թաքնվում են զինված իսլամիստները:
Հայտարարության մեջ ասվում է, որ անցյալ կիրակի նույն շրջանում թունիսցի զինվորականներին հաջողվել է ձերբակալել 4 զինյալների, ևս մի քանի իսլամիստներ սպանվել են:










