Փոխվել է «Տաք ջրում» 13-ամյա աղջկա բռնաբարության գործով մեղադրանքը

17:43 • 12.08.13

Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում Սևան քաղաքի 13-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ կասկածվող 24-ամյա ճանապարհային ոստիկան Վահագն Համբարձումյանի և նրա ընկեր Սասուն Աբրահամյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունը մեղմել է և բռնաբարության փոխարեն մեղադրանք առաջադրել սեռական հարաբերություն ունենալու համար, այս մասին հայտնում է Pastinfo.am կայքը։

ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը կայքին տեղեկացրել է, որ Ճանապարհային ոստիկան, 24-ամյա Վահագն Համբարձումյանին և նրա ընկեր Սասուն Աբրահամյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը:

Նշված երիտասարդները 2013 թվականի օգոստոսի 4-ին 13-ամյա աղջկան նստեցրել էին ավտոմեքենան, ապա տարել Ծաղկաձոր, իսկ այնտեղից էլ «Տաք ջուր», որտեղ, ըստ մեղադրանքի, նրան ենթարկել սեռական ոտնձգության։


Մանրամասները կարդացեք այստեղ։