Ավելի քան 100.000 ստորագրություն է հավաքվել Մենինգին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համար
Օսլոյում Նոբելյան հանձնաժողով այսօր կներկայացվի WikiLeaks սկանդալային կայքին տեղեկություններ փոխանցած Բրեդլի Մենինգին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու խնդրագիրը, հաղորդում է Interfax.ru-ն:
Փաստաթուղթը, որը 100 հազարից ավելի ստորագրություն է հավաքել, կփոխանցի ամերիկացի լրագրող և իրավապաշտպան Նոման Սոլոմոնը:
«Բրեդլի Մենինգն իրեն մեծ վտանգի է ենթարկել՝ բացահայտելով նյութեր, որոնք ցույց են տալիս Իրաքում պատերազմի անընդունելիությունը: Դա հանգեցրել է երկրից ամերիկյան զորքերի դուրս բերմանը: Այսպիսով, Մենինգն արագացրել է Իրաքում պատերազմի ավարտը»,- ասել է Սոլոմոնը:
«Նոբելյան հանձնաժողովը պետք է ընդունի, որ տեղեկատվության թափանցիկությունը ժողովրդավարության և խաղաղության անբաժանելի մասն է»,- շեշտել է ակտիվիստը:










