Երևանում 60-ամյա կինը փորձել է ինքնասպանություն գործել

09:07 • 12.08.13

Օգոստոսի 12-ին՝ ժամը 00.35-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի 4-րդ հարկի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 4-րդ հարկից:

 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքէջը, դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և փրկարար ջոկատը:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և կանխել 1953թ. ծնված Ք. Թ.-ի ինքնասպանության փորձը: