Նախագահական ընտրություններից առաջ Վրաստանի ԿԸՀ-ի նախագահը հրաժարական է տվել
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զուրաբ Խարատիշվիլին հրաժարական է տվել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
2010-ի հունվարից այդ պաշտոնը զբաղեցնող 45-ամյա Խարատիշվիլին ինքն է ներկայացրել իր հրաժարականի դիմումը՝ հղելով երկրի խորհրդարանի ղեկավարին:
Ըստ երկրի օրենքների՝ այդ որոշումն ինքնըստինքյան ուժի մեջ կմտնի 15 օր անց, եթե խորհրդարանն այս կամ այն պատճառով չդիտարկի դա:
Վրաստանի նախագահի ընտրությունները նախատեսված են ս/թ հոկտեմբերի 27-ին:










