Ամերիկյան դատարանն արգելել է երեխային Մեսիա անվանակոչել
Ամերիկյան Նյուպորտ քաղաքի բնակչուհին բախվել է տեղի իշխանությունների անսպասելի պահանջին. դատարանը նրան ստիպել է փոխել իր 7 ամսական երեխայի անունը: Մեսիա անունը, դատավորի խոսքով, կրոնական տիտղոս է, որը կրելու իրավունք ունի միայն Հիսուս Քրիստոսը, գրում է RT.com-ը:
«Նրա անունը կարող է տարբեր մարդկանց հետ շատ կռիվների և տարաձայնությունների պատճառ դառնալ»,- ասել է դատավորը, որը հավատացյալ է: Նա հայտարարել է, որ տղան պետք է երկրորդ աշխարհիկ անունն ունենա, օրինակ՝ Մարտին։
Այն տարածքում, որտեղ ապրում է փոքրիկ Մեսիայի ընտանիքը, ապրում են բազմաթիվ քրիստոնյաներ:
Մեսիայի մորը զայրացրել է նման որոշումը: Նա հրաժարվում է իր տղային այլ անունով կոչել և կարծում է, որ միայն ինքը կարող է որոշել, թե ինչ անուն դնել իր երեխային:










