28-ամյա երիտասարդը վիճել է 76-ամյա տղամարդու հետ և դանակով հարվածել կրծքին
Օգոստոսի 12-ին, ժամը 19:00-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Աբեղյան փողոցի թիվ 82 շենքի մոտ դանակահարություն է եղել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18:30-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 125 շենքի մոտ վիճաբանության ժամանակ 1985 թ. ծնված Գարիկ Դ.-ն դանակով հարվածել է 1937 թ. ծնված Աշոտ Հ.-ին, որը կրծքավանդակի ձախ կեսի մասում ստացած կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Աշոտ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանցագործության գործիք դանակը վերցվել է: Կատարվում է նախաքննություն:










