Աբովյան-Երևան թիվ 259 ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակումից ուղևոր է վնասվել

12:40 • 13.08.13

Օգոստոսի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում, թիվ 259 երթուղու ավտոբուսի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 50-ամյա մի տղամարդ ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքով բուժօգնության դիմել հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից:


Նույն օրը, ժամը 20:00-ին, ոստիկանություն է ներկայացել 56-ամյա վարորդը և հայտնել, որ տուժող տղամարդը վայր է ընկել իր վարած, իրեն ամրակցված «Յուտոնգ» մակնիշի ավտոբուսի սրահում` իր կողմից կտրուկ արգելակելու հետևանքով:


Կատարվում է քննություն: