Չինացի սիրահար զույգը վիճաբանության ժամանակ հանկարծակի ընկել է պատշգամբից (լուսանկարներ, տեսանյութ)
Չինական Հարբին քաղաքում սիրահար զույգը վիճաբանության ժամանակ հանկարծակի ընկել է 5-րդ հարկի պատշգամբից։ Բարեբախտաբար, նրանց օգնել են և թույլ չեն տվել ընկնել գետնին, գրում է newsru.com-ը՝ հղում անելով The New York Daily-ին։
Առաջինը պատշգամբից ընկել է կինը։ Երբ տղամարդը տեսել է, թե ինչպես է իր սիրելին սայթաքում, գրկել է նրան, սակայն նա նույնպես դրսում է հայտնվել։ Նրան օգնության է հասել հարևանը։ Այնուհետ նրանց են միացել նաև մյուս բնակիչները։
Կանչով անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Փրկարարական գործողությունը տևել է 20 րոպե, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել։ Ոչ ոք չի տուժել։













