Կահիրեում բախումներ են տեղի ունեցել Մուրսիի աջակիցների և հակառակորդների միջև

17:40 • 13.08.13

Կահիրեի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել, երբ պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցները հարձակման են ենթարկվել դեպի Ներքին գործերի նախարարություն երթի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

 

Մուրսիի հակառակորդները պատշգամբներից քարեր և շշեր են նետել երթի մասնակիցների վրա: Ոստիկանությունն այնուհետ արցունքաբեր գազ է կիրառել նրանց դեմ:

 

Երթին մասնակցել է Մուրսիի մի քանի հազար աջակից։ Տեղի բնակիչները սկսել են ծաղրել նրանց՝ անվանելով ահաբեկիչներ և ասելով, որ նրանք ընդունված չեն այդտեղ: Այնուհետ նրանք սկսել են քարեր նետել ցուցարարների վրա: Մուրսիի աջակիցները նույնպես քարերով են պատասխանել:


Ցույցին մասնակցող կանայք և երեխաներն ահաբեկված փախել են դեպքի վայրից: