Կոտրել են Դալայ Լամայի վարչակազմի կայքը

19:18 • 13.08.13

Հաքերները կոտրել են Տիբեթի կառավարության չինալեզու կայքը և վիրուսներ են տարածել:


Tibet.net-ը Տիբեթի կենտրոնական վարչակազմի կայքն է, որի գրասենյակը գտնվում է Հնդկաստանի հյուսիսային Դհարամսալա քաղաքում:


Հիշեցնենք, որ Տիբեթի կառավարության հոգևոր առաջնորդն է աքսորի մեջ գտնվող Դալայ Լաման, տեղեկացնում է BBC-ն:


Կասպերսկիի հակավիրուսային լաբորատորիայի փորձագետների խոսքով Տիբեթի կենտրոնական վարչակազմի կայքը մի շարք հարձակումների ենթարկվել 2011-ից ի վեր հաքերների նույն խմբի կողմից:


Դալայ Լաման Տիբեթի բուդդայականների հոգևոր առաջնորդն է, ով Տիբեթից հեռացել է 1959-ին հակաչինական ապստամբությունից հետո և այժմ բնակվում է Դհարամսալա քաղաքում: