Վիրաբույժը վիրահատության ժամանակ հիվանդի որովայնից թմրանյութ է գողացել
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում վիրաբույժը վիրահատության ընթացքում հերոին է գողացել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Քաղաքային հիվանդանոցի վիրաբույժը վիրահատել է տղամարդու, որի որովայնում հերոին է եղել։ Դրանից հետո թմրանյութերի տարաներն առգրավվել են ոստիկանության կողմից։ Սակայն ոստիկանները պարզել են, որ թմրանյութի մի մասը բժիշկը յուրացրել է»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Ձերբակալության պահին բժիշկը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 228 հոդվածի հատկանիշերով՝ «Խոշոր չափի թմրանյութեր պահելը և օգտագործելը»։
Վիրաբույժին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։










