Վաճառվել է Եվրոպայի ամենաերկար շինությունը
Լեհաստանի ռազմական ունեցվածքի գործակալությունը 5 տարվա անհաջող փորձերից հետո 1.1 մլն դոլարով վաճառել է Վարշավայի մոտակայքում գտնվող Նովոգեորգիևյան ամրոցն իր զորամասով, որը Եվրոպայի ամենաերկար շինությունն է համարվում, գրում է Газета-ն։
Ամրոցը 1807-ին հիմնել է Նապոլեոնը, 1813-ին այն գրավել են ռուսական զորքերը։ 1830թ. լեհական ապստամբությունից հետո Նիկոլայ 1-ինը ռազմական ինժեներ Իվան Դենին հանձնարարել է ընդլայնել ամրոցը։ Մի քանի տարի անց այստեղ կառուցվել է 2.25 կմ երկարությամբ զորամաս։ Խաղաղ ժամանակներում այստեղ ապրել է մինչև 20 հազ. մարդ։
Այն գնել է շինարարական մի ընկերություն, որը նախատեսում է այստեղ հյուրանոց և բնակելի տներ կառուցել՝ պահպանելով դրա տարածքում հիմնական պատմական օբյեկտները։










