Այրել է կնոջ իրերը, իսկ հետո փորձել հրդեհել տունը
Օգոստոսի 12-ին, ժամը 23:40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 75-ամյա մի կին և հայտնել, որ իր եղբոր որդին` 1971 թ. ծնված Բաբկեն Ս.-ն, փորձում է հրդեհել տունը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23:30-ի սահմաններում, Բաբկեն Ս.-ն իր տան բակում, դիտավորությամբ այրելով, ոչնչացրել է իր կնոջ իրերը և հագուստը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:










