40 րոպե հեռախոսազրույցից հետո չինուհու iPhone 5-ը պայթել է՝ վնասելով նրա աչքը

17:22 • 13.08.13

Չինաստանի Դալիան քաղաքի բնակչուհին iPhone 5-ի օգտագործման աննախադեպ փորձառություն է ունեցել, հայտնում է Business Insider-ը:

 

Լի անունով կինը տեղական լրատվականներին խոտովանել է, որ 40 րոպե խոսել է իր հեռախոսով, բայց երբ փորձել է անջատել, չի կարողացել. տաքացած հեռախոսը չի արձագանքել հրահանգներին, ապա հեռախոսի էկրանը պայթել է:

 

Անկյունից որոշ մասեր էլ լցվել են կնոջ աչքը՝ վնասելով այն:


Նա ասել է, որ փոխհատուցման հետամուտ չէ, ուղղակի ցանկանում է, որ iPhone-ից օգտվող այլ մարդիկ ավելի զգույշ լինեն: