Իրաքում սրճարանի պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել
Իրաքի կենտրոնական Բալադ քաղաքի կենտրոնում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, ևս 35-ը վիրավորվել են, հայտնում է INTERFAX.RU-ը՝ տեղի իշխանություններին հղումով:
Ահաբեկիչը պայթեցրել է ռումբը քաղաքի սրճարաններից մեկում: Բալադը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 80 կմ հյուսիս: Այս քաղաքում մեծամասամբ բնակվում են մուսուլման-շիաներ, հայտնում է աղբյուրը:










