Ջորջ Լուկասը դուստր է ունեցել

11:00 • 13.08.13

Համաշխարհային ճանաչում ունեցող «Աստղային պատերազմների» հեղինակ, ռեժիսոր Ջորջ Լուկասը և նրա կինը՝ Մելոդի Հոբսոնը, դուստր են ունեցել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Օգոստոսի 9-ին ծնված երեխային՝ Էվերեստ Հոբսոն Լուկասին, լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը:

 

Աղջիկը 69-ամյա Լուկասի և 44-ամյա Հոբսոնի առաջին համատեղ երեխան է: Ջորջ Լուկասը ևս 3 որդեգրած երեխա ունի, իսկ Մելոդին առաջին անգամ է մայրացել:

 

Լուկասը և Հոբսոնը, ով DreamWorks Animation-ի տնօրենների խորհրդի նախագահն է և ղեկավարում է Ariel ներդրումային ընկերությունը, ամուսնացել են 2013 թվականի հունիսին: Լուկասի համար սա երկրորդ ամուսնությունն է: