Մալիի նախագահ է ընտրվել երկրի նախկին վարչապետը
Մալիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ Սումաիլա Սիսեն ընդունել է իր պարտությունը հօգուտ Իբրահիմ Բուբակար Քեյթի, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Ֆինանսների նախկին նախարարը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նախկին վարչապետին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալիում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում հաղթող չէր եղել։










