Անգելա Մերկելը որպես ուսուցիչ վերադարձել է դպրոց (լուսանկարներ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերադարձել է դպրոց՝ որպես պատմության ուսուցիչ, գրում է La Repubblica-ն: Նա 17-19 տարեկան աշակերտների համար Բեռլինի պատի կառուցման տարեդարձին նվիրված դաս է անցկացրել՝ ներկայացնելով պատի պատմությունը:
Այս դասով Մերկելը ցանկացել է աշակերտների մոտ ամրապնդել Գերմանիայի պատմության ընթացքում ազատության և ժողովրդավարության ավանդույթի գիտակցությունը:










