Մոսկովյան շուկայում մոտ 250 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել
ՌԴ մայրաքաղաքի Նոր Մոսկվա թաղամասում գտնվող «Մեժդունարոդնիյ» շուկայում անցկացված ստուգումների ընթացքում ոստիկանությունը 243 անօրինական ներգաղթյալ է ձերբակալել, որոնց մեծ մասը Միջին Ասիայի երկրների քաղաքացիներ են եղել, գրում է Взгляд-ը:
Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ՝ պարզելու նրանց կապը նախկինում կատարված հանցագործությունների հետ և Ռուսաստանի տարածքում նրանց գտնվելու օրինականությունը:
Ստուգումների արդյունքում ոստիկանությունը հայտնաբերել է հագուստի երկու ապօրինի արտադրամաս, որտեղ ապրում և աշխատում էր 243 օտարերկրյա քաղաքացի: Այդտեղ պատրաստվել է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների անունով հագուստ: Մոտակայքում գտնվող պավիլյոնում հայտնաբերվել են նաև համաշխարհային բրենդների անուններով կոշիկներ:










