Սաակաշվիլին Facebook-ում տեղադրել է արշավի լուսանկարները (տեսանյութ)

12:47 • 13.08.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անցյալ շաբաթվա վերջին երկօրյա արշավի էր մեկնել դեպի Թոբավարչխիլի լիճը՝ քայլելով 42 կմ, հայտնում է apsny.ge-ն։

 

«Միխեիլ Սաակաշվիլին ճանապարհորդների հետ գիշերել է վրանում՝ ծովի մակարդակից 3.000 մետր բարձրության վրա։ Վրաստանի ղեկավարը շարունակում է վրացական և միջազգային հանրություններին ներկայացնել երկրի պակաս հայտնի տեսարժան վայրերը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Սաակաշվիլիի Facebook-յան էջում տեղադրվել են նախագահի արշավի լուսանկարներն ու տեսանյութը։