Հունական Սանտորինի կղզին մնացել է առանց էլեկտրականության

20:23 • 13.08.13

Զբորսաշրջության ոլորտում հայտնի հունական Սանտորինի կղզին երեքշաբթի էլեկտրակայանում տեղի ունեցած հրդեհի պատճառով մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է РИА Новости-ն՝ France Presse գործակալությանը հղումով:


Էգեյան ծովում գտնվող կղզու քաղաքապետը տեղի ԶԼՄ-ներին հայտնել է, որ ավելի ուշ էլեկտրական ինքնավար գեներատորներ կբերվեն՝ կղզում էլեկտրականություն ապահովելու համար:


Ներկա պահին իշխանությունները ստիպված են հերթով էլեկտրականություն մատակարարել կղզու տարբեր շրջաններին՝ ամբողջական անջատումից խուսափելու համար:


Հաղորդվում է, որ միջադեպը չի անդրադարձել օդանավակայանի աշխատանքի վրա: