Սիկտ … Լավրով. Բաքվում Սերգեյ Լավրովի անունը հնչել է որպես հայհոյանք (տեսանյութ)

21:28 • 13.08.13

Պաշտոնական այցով Բաքու է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի պատվիրակության կազմում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


RT-
ի հրապարակած տեսանյութում ֆիքսված է (4:56 րոպեից), թե հանդիպման հանդիսավարը ինչպես է սխալ արտասանում ՌԴ արտգործնախարարի անունը, երբ նրան ներկայացնելիս «Սերգեյ» անվան փոխարենն ասում է «Սիկտ…» և անմիջապես ուղղում սխալը։

Վրիպակը լայնորեն քննարկվում է համացանցում և՛ հայերի և՛ ադրբեջանցիների կողմից:


Հայտնի է, որ Սերգեյ Լավրովը հայկական ծագում ունի: Իսկ այդպես էլ մինչև վերջ չարտասանված բառը ադրբեջաներեն հայտնի հայհոյանք է, որը կիրառվում է ոչ միայն այդ երկրում: