Հայտնի է թուրք օդաչուներին առևանգողների ինքնությունն ու գտնվելու վայրը

17:10 • 13.08.13

Լիբանանի ներքին հետախուզական վարչությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Բեյրութում թուրք օդաչուներին առևանգողների ինքնությունը և գտնվելու վայրն արդեն հայտնի է, տեղեկացնում է թուրքական Sabah-ը։

 

Խմբավորման ղեկավարը Սիրիայի Ազազ շրջանում առևանգված լիբանանցիներից մեկի որդին է՝ Ալի Ջեմիլ Սալիհը։


Առևանգումը նախապես պլանավորված է եղել, իսկ այժմ պատկան մարմիններին հաջողվել է կարևոր տեղեկություններ ստանալ օդաչուների գտնվելու վայրի վերաբերյալ։

 

Անվտանգության ուժերը միայն հայտնել են, որ օդաչուները պահվում են Լիբանանի հարավային շրջաններում։

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երկու թուրք օդաչուներ էին առևանգվել, ինչի պատասխանատվությունը ստանձնել էր «Իմամ Ռըզայի այցելուներ» խմբավորումը, իսկ ազատ արձակման դիմաց պահանջում են ազատ արձակել Սիրիայում առևանգված 9 լիբանանցիներին։