ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմությանը 15 մլն դոլար է հատկացրել

08:40 • 13.08.13

Մի քանի երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների մասնակցությամբ գործող Միջազգային օգնության հիմնադրամը Սիրիայի ընդդիմությանն ԱՄՆ-ի անունից 15 մլն դոլար է հատկացրել, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսին հավաստիացրել է, որ այդ միջոցները կուղղվեն ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ենթակառուցվածքների վերականգնմանը, ջրի և սննդամթերքի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաների ուղարկմանը։

 

Փաստաթուղթը, որը պատրաստել է ԱՄՆ վարչակազմը, ակնկալում է, որ սիրիական ընդդիմությանը տրամադրվող օգնության չափը կգերազանցի 130 մլն դոլարը։ Այդ գումարը կծախսվի միայն քաղաքացիական նախագծերի վրա՝ մարդասիրական նպատակներով։

 

Դրանից բացի, Վաշինգտոնը սիրիացի ապստամբներին այլ օգնություն էլ է տրամադրում՝ նրանց ոչ մարտական սարքավորումներ, ապրանքներ և բժշկական նյութեր ուղարկելով։

 

Սիրիայի բնակչությանն օգնելու միջազգային հիմնադրամը գործում է անցյալ տարեվերջից՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։