Ավտովթար՝ Վաղարշապատ-Զվարթնոց ճանապարհին
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 12-ին՝ ժամը 21.48-ին, ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Զվարթնոց ավտոճանապարհին (կամրջի վրա) տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքէջից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 44օօ045 (վարորդ` Ժ.Հ.) և «Մոսկվիչ ԻԺ-2140» մակնիշի 64TT212 պետհամարանիշերի (վարորդ` Գ.Մ.) ավտոմեքենաները, ինչից «Մոսկվիչ ԻԺ-2140» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վերջինիս ուղևոր Տ.Ա-ն. (ծնվ. 1992թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:










