Սիրիայի նախագահի տան վրա իրականացված հարձակման մասին տեղեկությունները հերքվել են
Ռուսաստանի դեսպանատունը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մամուլի ծառայությունը հերքել են Դամասկոսում նախագահի տան և մոտակա շենքի ռմբակոծության մասին լուրերը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Այսօր այդ շենքերի վրա իրականացված հարձակման մասին հաղորդել էին մի շարք լրատվամիջոցներ։
«Տեղեկությունը, թե Սիրիայի նախագահի տան վրա հարձակում է իրականացվել, անհիմն են»,-ասված է Սիրիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Մենք այդ մասին ոչինչ չենք լսել»,- РИА Новости գործակալությանը հաղորդել է ռուսական ներկայացուցչությունը։
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-9-ին, նռնականետներով հարձակման էր ենթարկվել այն շրջանը, որտեղ բնակվում է Սիրիայի նախագահը, սակայն ոչ ոք չէր տուժել։










