Վթար Կոտայքում. 29-ամյա վարորդը տեղում մահացել է

12:29 • 14.08.13

Օգոստոսի 14-ին, ժամը 01:15-ի սահմաններում Աբովյան-Կապուտան ճանապարհի 7-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:



Պատահարի հետևանքով վարորդը` 1984 թ. ծնված Թովմաս Բաղդասարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: