Ադրբեջանում շարունակվում է «ընդդիմադիրների որսը»
Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «Մուսավաթ» կուսակցության շրջանային նախկին ղեկավար Ազեր Իսմայիլին։
Ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը, այդ մասին ասված է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Համաձայն տեղեկության՝ ձերբակալությունը տեղի է ունեցել գիշերը, նրա տնից ոչ հեռու գտնվող սուպերմարկետում։
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվել է ևս մեկ ընդդիմադիր ակտիվիստ՝ «Ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչ Նովրուզ Գուլուզադեն։
Նախօրեին ոստիկանությունը ձերբակալել էր 5 մուսավաթականների, որոնք ցանկացել էին Մասալլըից ուղևորվել Լանքերան՝ կուսակցության նախագահի ձերբակալված խորհրդականի ընտանիքին հանդիպելու համար։










