Եգիպտոսում սպանել են հայտնի քաղաքական գործչի 17-ամյա աղջկան

16:34 • 14.08.13

Եգիպտոսում շարունակվում են բախումները, ինչի հետևանքով 2.000-ից ավելի մարդ է տուժել, իսկ զոհերի մասին թվերը հակասական են. պաշտոնական տվյալներով՝ խոսքը 56, իսկ ըստ «Մուսուլման եղբայրներ» շարժման՝ 800 մարդու մասին է:

 

Al Jazeera-ն հայտնում է, որ սպանվել է նաև նշված շարժման ռազմավարական հարցերով ղեկավար, հայտնի քաղաքական գործիչ Մոհամեդ Էլ-Բելթագիի դուստրը՝ 17-ամյա Ասման: Նա ևս մասնակցում էր տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի ազատ արձակման պահանջով նստացույցերին:

 

Աղջիկը մահացել է կրծքին ստացված հրազենային վնասվածքից, հայտնում է Russia Today-ի արաբական ծառայությունը:

Որոշ տվյալներով՝ սպանվել է նաև Էլ-Բելթագիի դստեր ամուսինը: