Ամերիկյան օդանավակայանում բեռնատար ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքի օդանավակայանի մերձակայքում վայրէջք կատարելիս բեռնափոխադրող ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Life News-ը:
UPS բեռնափոխադրող ընկերության օդանավը, նախնական տվյալներով, կոշտ վայրէջք է կատարել, ինչից հետո առնվազն 3 պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել քաղաքի օպերատիվ ծառայությունները:
Ավիավթարի հետևանքով տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:










