Ջրվեժում տաքսու կողքին տղամարդու այրված դի են հայտնաբերել
Ջրվեժ թաղամասի այգեգործական ընկերության փողոցներից մեկում հայտնաբերվել է Daewoo Nexia մակնիշի Լ 5964 համարանիշի ավտոմեքենա, որից 3-4 մետր հեռու հայտնաբերվել է տղամարդու այրված դի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Դեպքի վայրում աշխատում են քրեագետներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները:
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ նշված ավտոմեքենայում, որը տաքսի է, հայտնաբերել է Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մովսիսյանի անվամբ անձնագիր և ըստ տեղեկությունների՝ հնարավոր է, որ մահացածը եղած լինի ինքը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Իսկ դեպքի վայրում էլ 2 հոգի ճանաչել են Ա. Մովսիսյանին, ով 2 երեխաների հայր էր և նախկինում աշխատել է Վայքի կադաստրում:
Մանրամասները կարդացեք այստեղ։










