Բրազիլիան դատական գործընթաց է սկսել Samsung ընկերության դեմ
Բրազիլիայի դատախազները դատական գործընթաց են սկսել հարավկորեական Samsung ընկերության դեմ, հայտնում է BBC-ն:
Դատախազության տվյալների համաձայն՝ ընկերությունը խախտել է աշխատանքային օրենսդրությունը Ամազոնիայում գտնվող իր հսկայական գործարանում:
Դատախազները գործարան կատարած այցից հետո մեղադրել են ընկերությանը այն բանում, որ աշխատակիցներին ստիպել են աշխատել երկար հերթափոխերիի ընթացքում առանց բավականաչափ հանգստի՝ վտանգելով նրանց առողջությունը:
Բրազիլիայի Մանուաս քաղաքի դատախազությունից հայտնում են, որ աշխատակիցներից մեկի խոսքով ինքը օրական 3000 բջջային հեռախոս է փաթեթավորել:










