Կահիրեում Մուրսիի աջակիցներին ցրելու ընթացքում 15 մարդ է զոհվել
Եգիպտոսի ոստիկանությունը մայրաքաղաք Կահիրեում սկսել է ցրել պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների վրանային ճամբարները, հաղորդում է BBC News-ը:
Ոստիկանության գործողությունների հետևանքով 15 մարդ է զոհվել: Վրանային ճամբարներին հարակից փողոցները փակվել են, լսվում են կրակոցի ձայներ, իսկ ուղղաթիռները հսկում են վերևից։
Ցուցարարները պահանջում են Մուրսիի վերադարձը, որի ռեժիմը տապալվել է հուլիսի 3-ին:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ասելով, որ անվտանգության ուժերն «անհրաժեշտ միջոցներ» են ձեռնարկում ցուցարարների դեմ: Հայտարարության մեջ ասված է, որ ցուցարարներին ապահով ելք է տրամադրվելու և նրանց չեն հետապնդելու՝ բացառությամբ նրանց, ովքեր դատական կարգով են հետապնդվում:
«Մուսուլման եղբայրներ» շարժման հեռուստաընկերության եթերում, որը նախկին նախագահի դաշնակիցն է, մարդկանց կոչ է արվել մեքենաներ ուղարկել ճամբարների մոտ՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար:










