Դավութօղլուն առևանգված թուրք օդաչուների հարցով հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ԱԳ նախարարի հետ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի իր գործընկերոջ՝ Ադնան Մանսուրի հետ և քննարկել Բեյրութում առևանգված թուրք օդաչուների հարցը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը, որպեսզի օդաչուները որքան հնարավոր է շուտ ազատ արձակվեն։
«Թուրքական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի հրամանատարն ու երկրորդ օդաչուն առևանգվել էին օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։
Նրանց առևանգած խմբավորումն օդաչուներին ազատ արձակելու դիմաց պահանջում է ազատ արձակել Սիրիայում առևանգված 9 լիբանանցիներին։










