«Սևան» ՔԿՀ–ի աշխատակիցները բռնել են կալանավայր թմրանյութեր տեղափոխող աղավնուն

14:18 • 14.08.13

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները 2013թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, բնակելի գոտու օդային տարածքում նկատել են դժվարությամբ թռչող աղավնու:


Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության, հերթապահ խմբի աշխատակիցները հիմնարկի մասնաշենքի տանիքից բռնել են աղավնուն, որի պոչին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթ:


Փաթեթի զննությամբ հայտնաբերել են 1.75 գրամ կանաչ գույնի, յուրահատուկ հոտով զանգված և երեք հատ 1.2 գրամ սպիտակ, օվալաձև, «B8» դաջվածքով դեղահաբեր:


Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: