Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարվել
Եգիպտոսում նախագահի վարչակազմը արտակարգ դրություն է հայտարարել անվտանգության ուժերի կողմից Կահիրեում ընդդիմադիրների ցույցը ցրելու ընթացքում մի շարք մարդկանց սպանությունից հետո, հայտնում է BBC-ն:
Ընդդիմադիր ճամբար էին կազմակերպել նախկին նախագահ գահընկեց Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները: Վերջինս նախագահի պաշտոնից հեռացվել էր հուլիսի սկզբին ազգային բանակի կողմից:
Անվտանգության ուժերի տեղեկացմամբ՝ 95 մարդ է սպանվել, սակայն «Մուսուլման եղբայրներ» կուսակցության տվյալներով՝ զոհերի թիվը անցել է 100-ը, նշում է աղբյուրը:
Արտակարգ դրությունը երկրում սկսվել է տեղի ժամանակով 16:00-ին (երևանյան ժամանակով՝ 18:00-ին) և կտևի մեկ ամիս:










